StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Ինչպես արդեն հայտնել էինք հաղորդավար Արա Ղազարյանը այս օրերին գտնվում է Ֆրանսիայում՝ Փարիզում ու պարբերաբար հրապարակում է կադրեր սիրո մայրաքաղաքից։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լենա Ղազարյանն էլ հերթական զվարճալի տեսանյութն էր հրապարակել դստեր՝ Նելլկայի մասնակցությամբ։
Երեխաների մասնակցությամբ հոլովակ էլ հրապարակել էր մոդել Լուսինե Թովմասյանը, ցույց տալով, որ այս անգամ էլ մեքենա են լվանում։
Իսկ, ահա, դերասանուհի Էվա Խաչատրյանը պատմել էր, թե ինչ զավեշտալի իրավիճակում է հայտնվել՝ էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով։
Երգչուհի Նունե Եսայանն էլ նշում էր ծննդյան տարեդարձը և, օրվա առթիվ, բազմաթիվ շնորհավորանքներ էր ստացել։ Ավետ Բարսեղյանի շնորհավորանքը, ինչպես միշտ, յուրահատուկ էր։
Լոս Անջելեսում թալանել են Թոմ Հենքսի եւ Ռիտա Ուիլսոնի տունը։ Միջադեպը, որը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ, բայց որի մասին հայտնի է դարձել միայն նախօրեին, հերթականն է Հարավային Կալիֆոռնիայոմ տների թալանի շարքում։ Այդ պահին տանը ոչ ոք չի եղել։ Իրավապահ մարմինների աղբյուրների խոսքով՝ կասկածյալները, ինչպես ենթադրվում է, կազմել են գործող հանցախմբերի մի մասը, որոնք վերջին մի քանի տարիներին հարձակումներ են գործել էլիտար թաղամասերում։