Դերասանուհի Էթերի Ոսկանյանն Ինստագրամի իր էջում, որին կից գրել է.
«Բարի լույս»:
Սթորի» բաժնում դերասանուհին կիսվել է լուսանկարով՝ կից նշելով դերասան Թելման Խաչատրյանին: Դերասանն այս շրջանում ևս ԱՄՆ-ում է:
Դերասանները չեն մանրամասնում՝ ինչու են մեկնել արտերկիր, իսկ Թելման Խաչատրյան իր էջում դեռևս 5 օր առաջ տեղեկացրել էր արտերկիր մեկնելու մասին:
Նշենք, որ դերասանները համատեղ նկարահանվել են «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով սիրահար զույգի:
Դերասանները ոչ հերքում են, ոչ էլ հաստատում են իրենց սիրավեպի մասին լուրը, սակայն շարունակում են սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել համատեղ լուսանկարներ և հոլովակներ:
Դերասանները ոչ հերքում են, ոչ էլ հաստատում են իրենց սիրավեպի մասին լուրը, սակայն շարունակում են սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել համատեղ լուսանկարներ և հոլովակներ:
Գրեթե ողջ համացանցը ողողված է նրանց ռոմանտիկ տեսանյութերով, որոնք երբեմն տպավորություն է լինում, միտումնավոր են գցում՝ իրենց զույգի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով։
Թելմանը նույնիսկ Սիրահարների օրվա կապակցությամբ էր տեսանյութ հրապարակել՝ դրան կից գրելով հետևյալը․ «Սիրեք իրար, շատ շատ…Շնորհավոր Սուրբ Սարգիս»:
Օրերս էլ Թելմանն Իսպանիայից լուսանկար էր հրապարակել, որին անմիջապես հաջորդել էր Էթերիի մեկնաբանությունը։ Թելմանը, իհարկե, պատասխանել էր նրա մեկնաբանությանը։
Նրանք այս ձևով շարունակում են թեժացնել իրենց սիրավեպի մասին քննարկումները։