Երգչուհի Գաբի Գալոյանը իր ֆեյսբուքյան էջում անկեղծ խոստովանություն է արել: starnews-ը ներկայացնում է այն:
«Էլ ում հավատաս, երբ թշնամիները ընկերոջ և հարազատի տեսքով են»:
Այս գրառումից երևում է, որ երգչուհին հիասթափություն է ապրել խորը, որը կարծես, մի քանի անգամ է եղել:
Նշենք, որ օրեր առաջ էլ starnews-ի աչքից չվրիպեց այն, որ երգչուհին դիմել էր իր ֆեյսբուքյան ընկերներին` հորդորելով միմյանց չվիրավորել:
Գաբին գրել էր հետևյալը.
«Ընկերներիս մեջ հայը հային թուրք ասողին ջնջելու եմ: Բարոյապես բարձր պահեք, ամոթ է»:
Հավելենք, որ երգչուհին վերջին շրջանում բավական պասիվ է:
Նա խոստովանում է, որ վերջին իրադարձություններից հետո չի կարողանում ստեղծագործել:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Գաբին կորցրել էր նաև սիրելի մորեղբորը՝ Վանո Սիրադեղյանին: