Թշնամին կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ

  • Nov 18, 2021

168.am-ը գրում է.

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ իրավիճակը լարվել է Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա համայնքում, և ադրբեջանցիները կրակում են գյուղի ուղղությամբ:

168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ մոտ կես ժամ առաջ թշնամին կրակել է Վերին Շորժայի վերևի հատվածում կայանված տրակտորի ուղղությամբ:

«Տրակտորը այդ հատվածից դուրս ենք բերել: Տուժածներ չկան: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,-ասաց Վերին Շորժահամայնքի ղեկավարը:

Հիշեցնենք, որ մենք նաև ցերեկն էինք զրուցել Արտյոմ Երանոսյանի հետ, ով ասել էր, որ այդ պահի դրությամբ գյուղում իրավիճակը հանգիստ է:

Մեկնաբանություն

Որոնում