«Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնու՝ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի ծննդյան օրվա կապակվությամբ գրառում է կատարել.
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
Հայ ազգի հպարտություն, իսկ իմ՝ սիրտ: երբ ծնունդդ շնորհավորեցի ու ասացի . քեզ ցանկանում եմ այն ինչ սիրտդ կցանկանա:
Ասացիր.
«Հիմա մի երազանք ունեմ, որ Հայաստանում խաղաղություն լինի եւ էլ ոչ մի ծնող զավակի կորուստ չտեսնի» …
Ցանկանում եմ, որ ամենաառաջինը հենց այդ ցանկությունդ կատարվի …
Վիկի մասին անվերջ կարելի է խոսել, գիտե՞ք, երբեւէ չէի պատկերացնի, որ այսքան ուժեղ ու հզոր մարդը կարող է միեւնույն ժամանակ լինել այսքան արդար ու բարի …
երջանիկ եմ շատ, որ հենց դու ես իմ ամուսինը. քեզ հետ ես իմացա՝ ինչ է երջանկությունն ու վստահությունը, սերն ու հավատը…
Թող երկնային Տերը օրհնի ու պահապան լինի քեզ իմ հարազատ, իմ սիրելի, իմ Վիկ …