Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը հումորիստ, դերասան Արմուշն է։
Հումորիստը անդրադարձել է իր կյանքի կարևոր ու դժվար փուլերին։ StarNews-ը առանձնացրել է դրանք:
Ձեզանից քչերը գիտեն, որ Վարդուհի Վարդանյանի չարաբաստիկ վթարի օրը Արմուշը երգչուհու հետ եղել է մեքենայում։
Արմուշը անկեղծորեն պատմել է դեպքի մասին.
«Թութուշը ինձ տարել էր, որ ես մեքենան վարեի, որովհետև Վարդուհին առավոտները արթնանալու խնդիր ուներ։ Մի օր առաջ պայմանավորվել էինք, որ ես պիտի գամ իրեն վերցնեմ տանեմ Մարտունի՝ համերգի ու ինքը մեքենայում քնի։
Ես հետո եմ իմանում՝ Վարդուհու մամայից, որ ինքը էդ օրը իրանով ա արթնացել ու շատ շուտ։
Ես գնացի առավոտ շուտ, Եղիշն էլ էր եկել, զանգեցինք, իջավ ու ասեց` Ես քշեմ էլի,
ասեցի`էլ խի էս ինձ բերել, ասեց` գնանք, հետ գալուց դու կքշես ու գնացինք, հասանք , երգեց վերջում ասեց` «Ես բոլորիդ շատ եմ սիրում» …
Ծափեր հնչեցին… թեթև անձրև էր գալիս, ես արդեն դուրսն էի` ղեկին նստած սպասիում էի, եկավ ասեց`կյանք ես քշեմ էլի, ես էլ
ասեցի` հենա կմնայի տունը կքնեի, խի ես ինձ բերել հասցրել ստեղ ասեց`նենց հավես ունեմ, ու ես գնացի հետևը նստեցի ու քնեցի։
Անձրևը շատ քիչ էկավ ու փոշին դարձավ շարիկ ու էդ ավելի վտանգավոր ա, քան սառույցը։
Ու էն եմ հիշում, որ Թութուշը գոռաց ու ես մինչև արթնացա ու ուշքի էկա զգացի, որ շուռ ենք գալիս։
Հետո Եղիշից հարցրի`ինչ ա էղել, ասեց, որ փոքր դիք կա, որից հետո էլ տեսադաշտ չկա, քեզ թվում ա ուղիղ ա, բայց ձախա մտնում ու նշան չկա, որ վարորդին հուշի։
Վթարից հետո երեք ամիս պառկած եմ եղել, իսկ Վարդուհու մահվան մասին իմացել եմ 3 թե 4-րդ օրը՝ հիվանդանոցում։
Ես մինչև վերջ հավատում էի, որ իրան ոչ մի բան չի եղել բայց…»,-նշեց Արմուշը: