Դերասանուհի Մարիամ Մելիքյանը որոշել է կրկին ցուցադրել իր ամուսնական կյանքը:starnews-ի աչքից չի վրիպել,որ երբ Հայաստանում և Արցախում այս լարված դրությունն է, Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում հպարտությամբ ցույց է տվել, թե ինչպես է հանգստանում ամուսնու հետ։
Մարիամ ջան, գոնե տեսե՞լ ես հայրենիքիդ վիճակը, գոնե ամոթ ունեցիր, հիմա զսպիր քեզ ու լռիր:
Հավելենք, որ վերջերս Մարիամը հուզիչ տեսանյութ էր հրապարակել, որում ցույց էր տվել իր մայրիկի և դստեր հանդիպումը։ Նրանք բոլորը լաց էին լինում կարոտից։
Նշենք, որ վերջերս Մարիամ Մելիքյանը կրկին հեգնական տոնով էր խոսել իր սկեսուրի մասին։ Նա ինստագրամյան սթորիներ էր հրապարակել, որոնցում պատմել էր, որ արթնացել է սկեսուրի զանգից, քանի որ վերջինս իր համար հյուրասիրություն էր կազմակերպել։
Մարիամն ակնհայտորեն ցույց էր տվել, որ սկեսուրի զանգն իրեն դուր չէր եկել․ «Սկեսուրս իբր լավություն ա արել, զանգել ու հանել ա քնից։ «Մերսի» շատ, մամ ջան»,-հեգնական ձևով նշել էր դերասանուհին։
Հավելենք, որ Մարիամը հաճախ է ինստագրամյան էջում հարց ու պատասխան կազմակերպում։ Դերասանուհին դրա շրջանակներում խոսել էր այն մասին, որ եղել են դեպքեր, երբ վիճել է սկեսուրի հետ:
Ըստ նրա՝ պատասխանել է սկեսուրին, քանի որ ինքը խելոք հարսիկ չէ, ավելին՝ ինքը տակը մնացող չէ, ինքն իրեն պաշտպանել գիտի: Մարիամը նաեւ նշել է, որ նույն պատկերն է նաեւ սկեսրայրի դեպքում, հարկ եղած դեպքում նրան էլ է կտրուկ պատասխանում:
Մարիամը հայտնել էր նաև, որ իր սկեսուրը քուրդ է, համացանցում էջեր չունի, լինելու դեպքում էլ՝ հայերենին չի տիրապետում: Չնայած դրան՝ դերասանուհին վստահեցնում է, որ ինքը և սկեսուրը շատ լավ հարաբերություններ ունեն։