StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասան-ամուսիններ Միկա Ղափլանյանն ու Մարիամ Ադամյանը այս շրջանում մեկնել են հանգստի՝ իրենց հետ տանելով նաև երեխային՝ Մանեին։ Զույգը հերթական անգամ հանդես էր եկել նոր հրապարակումներով։
Գրիգ Գևորգյանն էլ բավականին զվարճալի կերպով անդրադարձել էր ամռան ամիսներին հաճախ հանդիպող տհաճ երևույթի մասին։
Իննա Խոջամիրյանն էլ այցելել էր ծննդավայր՝ քաղաք Տաշիր, ու հանգամանքների բերումով ստիպված էր եղել սպասվածից երկար մնալ այնտեղ։
Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն էլ հետևորդներին ասել էր, որ դուստրը՝ Արիանան, շատ է սիրում թենիսով զբաղվել և ցույց էր տվել, թե այդ նպատակով ինչ հետաքրքիր գնում է կատարել։
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն էլ հոլովակ էր հրապարակել Արամեի կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ, ու ցույց տվել, թե ինչպես են որոշել կազմակերպել իէենց ժամանցը։
Լեգենդար կինոռեժիսոր Դեյվիդ Լինչի մոտ ախտորոշվել է թոքերի լայնացում (թոքերի էմֆիզեմա):
Լինչի խոսքով՝ հիվանդությունը, որն առաջացնում է շնչահեղձություն, առաջացել է «այդքան երկար ծխելու պատճառով»: