Հերթական չստացված նախագիծը Շանթ հեռուստաընկերության եթերում… Մեկնարկել է Հումորի լիգա նախագծի 4-րդ եթերաշրջանը և եթե նախորդ 3 եթերաշրջանները այս կամ այն կերպ կարելի է հաջողված համարել՝ չնայած մի շարք բացթողումների, ապա այս մեկը կատարյալ խայտառակություն է՝ սկսած ժյուրիի ընտրությունից ու վերջիններիս պահվածքից՝ մինչև տեխնիկական լուրջ խոտաններ։ Հումորի լիգայի այս եթերները դիտելիս տպավորություն է ստեղծվում, թե նախագծի պրոդյուսերները, ոգևորված նախորդ եթերաշրջանների հաջողությունից, որոշել են կրկին փորձել, իսկ Շանթ հեռուստաընկերությունն էլ, կարծես թե, եթերացանցը լցնելու լուրջ խնդիր ունի։
Ընդհանրապես, նման նախագծերը, երիտասարդ և ոլորտում առաջին քայլերն անող դեմքերին օգնելու և ճանապարհ հարթելու համար են։ Բայց Հումորի լիգայի պարագայում դա ոչ միայն այդպես չէ, այլ նաև հակառակն է։ Անարդար մրցակցությունը, բացահայտ կողմնապահությունը կարող են կոտրել երիտասարդներին և մեծ խոչընդոտ հանդիսանալ նրանց հետագա կայացման համար։ Իսկ այն, որ նախագծում իսկապես անարդարություն է տիրում, ցույց կտանք փաստերով, բայց մինչ այդ, ամեն ինչ հերթով։
Նախ՝ հնարավորինս անհասկանալի է, թե ինչ սկզբունքներով են ընտրվել ժյուրիի անդամները։ Օրինակ՝ ի՞նչ կապ ունի պարուհի Վիկա Մարտիրոսյանը՝ Ամարասի Վիկան, հումորի հետ։ Նույն հաջողությամբ երգիչ Գևորգ Մարտիրոսյանն ու հումորն էլ ոչ մի ընդհանրություն չունեն, բայց և՛ Վիկան, և՛ Գևորգը նստել են այնտեղ և իրենց կարծիքն են ասում այս կամ այն թիմի ելույթների վերաբերյալ։ Ժյուրիի կազմի նման ընտրությունից միայն մի բան կարող ենք ենթադրել։ Նախագծի պրոդյուսերները նրանց միջոցով փորձում են ռեյթինգ ապահովել հաղորդման համար՝ հույսով, որ Վիկային ու Գևորգին, կամ ժյուրիի մյուս անդամներին համակրողները գոնե այդ դեպքում կհետևեն նախագծին։
Ժյուրիի հետ կապված կա ևս մի նկատառում։ Շատ դեպքերում այնպիսի տպավորություն է, որ վերջիններս ստիպված են ծիծաղում, կամ նրանցից մեկը բարձր ու անտեղի ծիծաղում է, մյուսներին ոգևորելու համար։ Իսկ այն, որ ժյուրին հաճախ կրկնվում է իր խոսքերում և գրեթե նույնությամբ վերարտադրում իր մյուս կոլեգայի ասածը արդեն գաղտնիք ու նորություն չէ հայկական ոչ մի նախագծի դեպքում։ Ժյուրիի մեղմ ասած անհասկանալի վարքագիծն էլ իր բացատրությունն ունի։ Կամ նրանք փորձում են տարօրինակ պահվածքով քողարկել բեմից հնչող չստացված հումորները, կամ փորձում են ինքնահաստատվել։ Կամ էլ՝ երկուսը մեկում։
Ինչ վերաբերում է հումորներին ու մասնակիցներին։ Վստահ կարող ենք ասել՝ մասնակիցներից շատերը չեն տարբերում հումորը տափակությունից, էլ չենք խոսում կոռեկտության սահմանները հատող մտքերից։ Եվ որքան էլ ոմանք փորձեն առաջ տանել «Հեռուստատեսությունը պարտավոր չէ դաստիարակել» թեզը դա չի նշանակում, որ պետք է ցուցադրել ինչ պատահի։ Հումորի լիգայի պոտենցիալ հեռուստադիտող են կազմում նաև անցումային շատ կատևոր փուլում գտնվող դեռահասները,և հեռուստաընկերությունն ու նախագծի կազմակերպիչները պետք է մի փոքր պատասխանատվություն ստանձնեն ու գոնե տարիքային հստակ սահմանափակում նշեն։ Բայց վերջիններս անում են ճիշտ հակառակը։ Հեռուստատեսություն են բերում համացանցում ու մասնավորապես տիկտոկում տիրող ողջ բացասականը։ Բայց սա էլ իր բացատրությունն ունի։ Starnews-ի տեղեկություններով նախագծի պրոդյուսերները մրցույթի ընթացքում բացահայտ կերպով առաջ են տանում հենց տիկտոկեռներին, որպեսզի վերջիններս իրենց գովազդեն։ Մենք ունենք նաև հստակ տեղեկություններ, որ բեմից ու մասնակիցների կողմից հնչող հումորները գրվում են հենց Հումորի լիգայի սցենարիստների կողմից։ Հարց է առաջանում։ Այդ դեպքում ո՞րն է մրցույթի իմաստը, ինչու՞ է հաղորդումը տեղ գտել ելերացանցում։ Չնայած ամեն ինչ շատ պարզ է. Կա գումարի և եթերացանցը լցնելու խնդիր։ Շատերը, գուցե, մեղադրեն մասնակից թիմերին, ովքեր համաձայնում են այդ պայմաններին։ Բայց, ըստ մեր տեղեկությունների, հաղորդման կազմակերպիչները համոզում են նրանց մասնակցել՝ ասելով, որ նախագիծը նոր հնարավորությունների հարթակ կդառնա։ Բայց ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը, եթե նախագծում տեղ են տալիս գումարին ու գովազդին։
Սոցիալական հարթակներում նույնպես օգտատերերն անդրադառնում են նախագծի մի շարք թերությունների։ Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջը, մասնավորապես գրել էր.
«Խայտառակ վիճակա, հաղորդավարները բարձր խնդում են, ժյուրիի անդամենրը անհասկանալի ձև են իրանց պահում, ժյուրին իրար մեջ ինչ խոսումա սաղ լասվումա:
Հումորները չես հասկանում ոչ մի ձև:
Բա մոնտաժը, դուք տեսել եք մոնտաժը, ինձ թվումա մոնտաժը անումա մի հատ մոնտաժնիկ, ով պրակտիկայիա եկել, կամ մոնտաժնիկի մոտ մարդ չկա, որ ասի ինչ կադրեր դնի, բաայց ձայնի ու կադրի զինխոնիզացիան, բաա ամենավատը ասեմ, բա որ ձայնային էտ տեխնիկան անտանելի վատնա:
Երգը երգում են ձենը չի լսվում, հետո բարձրանումա, հետո իջնումա!!!
Կաշմառա, մի հատ յութուբով նայեք, ուղղակի կաշմառա, մոնտաժը անտանելի վաատ, ձենը անտանելի վատ»։
Մեծ աղմուկ էր բարձրացրել նաև Գյումրին ներկայացնող Ծո թիմի ելույթի հետ կապված միջադեպը։ Բանն այն է, որ եթերի ընթացքում թիմի ելույթը կեսից ընդհատվում է և այլ բան է սկսվում, ելույթի մի քանի հատվածներ նույնպես մոնտաժված են հղել։ Մեր տեղեկութրունների համաձայն՝ նախագծի կազմակերպիչները ի սկզբանե դեմ են եղել Գյումրու թիմի մասնակցությանը մրցույթին, դեմ են եղել նրանց սցենարին և առաջարկել են, որ թիմի հումորները իրենք գրեն։ Գրումրեցիները չեն համաձայնել այս պայմաններին, դրա համար էլ ունենք այն ինչ ունենք։
Կարող ենք հավելել, որ եթե Հումորի լիգան ու մյուս նախագծերը չեն օգնելու արժանավոր երիտասարդներին հաջողության հասնելու, թող գոնե չխանգարեն նրանց այդ ճանապարհին, իսկ հեռուստաընկերություննետը պանուն մի քանի րոպե եթերաժամանակի չպետք է նման անարդարությունների մասը կազմեն։