Ի՞նչ եք կարծում` տղամարդ ունեմ կողքիս,թե՞ ոչ… Անահիտ Սիմոնյանը հարցում է անցկացնում

  • Feb 10, 2023

Ոճաբան, երգչուհի Անահիտ Սիմոնյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է շփվում իր հետևորդների հետ: Այս անգամ կրկիկ նա իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է հրապարակել:

StarNews-ը հետևել է դրան: Հարցուպատասխանի ընթացքում հետևորդները հետաքրքրվել են՝ արդյոք Անահիտի կողքին կա տղամարդ:

Անահիտը կիսվել է հարցով` ինքն իր մյուս հետևորդների համար հարցում անցկացրել ` ճշտելով, թե ինչ կարծիք ունեն նրանք, արդյո՞ք իր կողքին կա տղամարդ, թե ոչ:

Հետևորդների մեծամասնությունը պատասխենլ է այո`սեղմելով այո տարբերակը:

Նշենք, որ Անահիտին նաև հարց են ուղղել` ինչպե՞ս է հաղթահարում սթրես:

«Մի քանի օր ինձ ժամանակ եմ տալիս և մնում եմ տանը, հավաքում եմ ուժերս, վերականգնվում եմ և ժպիտը դեմքիս շարժվում եմ առաջ: Սթրեսի մեջ մնալով՝ ոչինչ չի փոխվի և յուրաքանչյուր անձրևից հետո արև է դուրս գալիս»,- պատասխանել է Անահիտ Սիմոնյանը:

Հետևորդները նաև նշել են, որ Անահիտն անում է ամեն բան, որ որդին չզգա հոր՝ Հայկոյի կարիքը, ինչին Անահիտը շնորհակալություն է հայտնել, իսկ հաջորդ հարցերից մեկում էլ պատասխանել, որ Արմանն արդեն ընտրել է մասնագիտություն և ցանկանում է IT ոլորտում աշխատել:

Մեկնաբանություն

Որոնում