«Սրտամկանի ինֆարկտ» ախտորոշումը հաստատվել է կոմպոզիտոր և երգիչ Իգոր Նիկոլաևի մոտ, ով երեկ տեղափոխվել է հիվանդանոց։
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ արտիստն այժմ ինտենսիվ թերապիայի կուրս է անցնում։
63-ամյա արտիստը գտնվում է Ռուսաստանի առողջապահության նախարարության Սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է: