Դերասան Գնել Ուրիխանյանը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում է, այցելել էր TET A TET հաղորդմանը: Հաղորդման ընթացքում բազմաթիվ հարցերից բացի, հաղորդավար Մհեր Բաղդասարյանը անդրադարձավ նաև Գնելի անձնական կյանքին, ամուսնությանը և բաժանությանը:
Starnews-ը հետևել և առանձնացրել է հետաքրքիր հատվածները:
Ի պատասխան հարցին, թե կարող է մի փոքր էլ անդրադառնալ նրա անձնական կյանքին, Գնել Ուրիխանյանը նշեց, որ նա չի ցանկանում անդրադառնալ իր անձնական կյանքին.
«Երևի շրջանցենք այս թեման, ես չեմ ուզում խոսել, քննարկել անձնական թեման»:
Գնելի խոսքով` ինքը մշտապես մերժում է անձնականի մասին խոսել.
«Ես նույնիսկ վատ եմ զգում, որ ստիպված եմ քեզ մերժել, ավելին` իմ շատ լավ ընկերներ ու լրագրողներ էլի են անդրադարձել այս հարցին, ու ես անշնորհքի պես չեմ էլ պատասխանել ու ես հիմա բոլորից հանրային ներողություն եմ խնդրում, բայց եկեք հանգիստ թողնենք այդ թեման: Իմ անձնականում ամեն ինչ կարգին է, ես երջանիկ եմ, բայց Ձեր թույլտվությամբ չքննարկենք այդ թեման»,- նշել է Գնել Ուլիխանյանը:
Դե իսկ Starnews.am-ն վաղուց պատմել է դերասանի ամուսնալուծության մասին: Սկզբնական շրջանում, երբ նոր էին ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ, ցույց էին տալիս իրենց երջանիկ կյանքը, թե ինչ ուրախ էին ընտանիքով։ Հետո նա պասիվացավ և միայն հետևորդների հարցերի ժամանակ Գնելը խոստովանեց, որ ամուսնալուծվել է։
Ինստագրամի հրապարակումներից պարզ է դառնում, որ դերասանի նախկին կինը չի արգելում, որպեսզի նա շփվի դստեր հետ։
Նախկին կնոջ մասին դեռ տարիներ առաջ, երբ խոսում էր, ասել էր՝ ես վերջապես գտել եմ իմ երջանկությունը