Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը ինստագրամյան իր էջում պարբերաբար հետևորդների հետ կիսվում է իր առօրյայի մանրամասներով և նորություններով։
StarNews-ն արդեն ներկայացրել է, թե ինչպես էր Անահիտը նշել իր և Հայկոյի որդու՝ Արմանի ծննդյան տարեդարձը։
Այսօր էլ Անահիտը իր մայրիկի մասնակցությամբ հոլովակ և լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում, որին կից գրել է.
«Իմ գեղեցկուհի մայրիկ»։
Հավելենք, որ ավելի վաղ «Սրտի տանիքներով» հաղորդաշարի ընթացքում Անահիտը խոսել էր ծնողների ամուսնալուծության մասին՝ նշելով, որ նրանք 20 տարի ամուսնալուծված են եղել:
«Ծնողներս ամուսնալուծված էին և 20 տարի մայրս սպասել է հորս, իսկ հիմա նրանք միասին են: Ես որոշեցի, որ պետք է մայրիկիս հետ մնամ նրանց ամուսնալուծության ժամանակ: Հետագայում մայրս այնպես արեց, որ հաշտվեմ հայրիկիս հետ»,- ասել էր Անահիտ Սիմոնյանը: