Երգչուհի Նարե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ծննդյան շնորհավորանք է գրել՝ ուղղված իր հայրիկին՝ երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանին։ Նարեն, մասնավորապես գրել է․
<<Շնորհավոր ծնունդդ, իմ հպարտություն, իմ լավագույն ընկեր, Պապաաասսսս։ Անչափ սիրում ու կարոտում եմ Քեզ>>։
Նարեն նաև լուսանկար է հրապարակել, որտեղ 3 սերունդ են՝հայրիկը, դուստրը և թոռնիկը։ Ինչպես նաև Նարեն մայրիկի և իր եղբոր մասնակցությամբ լուսանկարներ է տեղադրել։
Հավելենք, որ Նարեն արդեն 4 տարի է ամուսնացած է։ Զույգը որդի ունի։
Մեկ անգամ խոսելով դստեր հարսանիքով պայմանավորված էմոցիաների մասին՝ Սամվել Գրիգորյանն անկեղծացել էր. «Գիտեք՝ մարդու տեսակը, դաստիարակությունը կամ կրթությունն այստեղ կապ չունեն, ամեն հայր էլ ծանր է տանում այդ պահը: Ընտանիքիդ ամենաքաղցր ու սիրելի «թիքեն» գալիս են տանեն, այդ ինչքա՞ն ամուր պետք է լինես, որ չհուզվես: Բայց քանի որ վստահ եմ, որ դուստրս ապահով ձեռքերում է, հուզմունքս եւ լարվածությունս մեղմվում են»: