Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր աշխատանքային օրերն ու ընտանեկան ժամանցը:
StarNews-ը հետևում է դրան ու նկատում, որ երգչուհին մշտապես աչքի է ընկնում իր յուրօրինակ ապրելաոճով` թե´ որպես կին, թե´ որպես բիզնես լեդի և երգչուհի, և թե´ որպես մայր:
Երգչուհին այս անգամ հրապարակել է դստեր լուսանկարն ու ցույց տալիս, թե ինչպես է Զաբելը «կրում» Պռեգոմեշի զարդերը:
Նա մեկ այլ լուսանկարին կից գրել է.
«Իմ չաղլիկ տատիկ»:
Նշենք, որ ավելի վաղ երգչուհին փոքրիկ Զաբելի մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես է երգչուհին Զաբելի հետ գնում աշխատանքի:
Սիրուշոյի աշխատակիցները անակնկալի էին գալիս`տեսնելով փոքրիկ գեղեցկուհուն: