Starnews.am-ը օրերս տեղեկացրել է, որ ծնվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի առաջնեկը: Մաշը ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են ի պատիվ Մաշի սկեսուրի`Աննա:
Երեկ նորաթուխ մայրիկն ու դուստրը դուրս գրվեցին հիվանդանոցից և ուղևորվեցին դեպի տուն:
Այսօր Մաշը հրապարակել է նորածին դստեր լուսանկարն ու գրել հետևյալը.«Իմ սեր»:
Նշենք, որ Մաշն ավելի վաղ հարցազորւյցներից մեկում անկեղծացել էր հղիության մասին իմանալու մասին․
«Անակնկալ կերպով եմ իմացել հղիության մասին և չի եղել պլանավորված, իսկ ամուսնությունից հետո մտածել ենք, որ թող լինի այնպես, ինչպես Աստված կկամենա»,- ասել է նա։
«Մտածել եմ՝ գուցե կազմվածքս ենթարկվի փոփոխության, կամ հղիությունս ծանր լինի և չկարողանամ աշխատել, իսկ դա ինձ համար բարդ էր լինելու, քանի որ ինքս իմ էությամբ շատ աշխույժ եմ, հագեցած գրաֆիկով, բայց սռհասարակ առաջնային միշտ եղել է երեխան»,- նշել է Մաշ Իսրայելյանը:
Հավելենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականին: Նրանց ամուսնության տեսանյութերը տարածվել էին ողջ համացանցով մեկ: