Երգչուհի Սոնա Ռուբենյանը նախորդ տարեվերջին մայրացավ: Չնայած փաստին` նա բավական ակտիվ է և´ իր գործունեության մեջ, ´ ինստագրամյան իր էջում:
Եվ ահա Սոնան հրապարակել է ամուսնու քրոջ լուսանկարն ու շնորհավորել ծննդյան առթիվ:
«Ծնունդդ շնորհավոր, իմ սիրուն աղջիկ»,- լուսանկարին կից գրել է Սոնան:
Նշենք, որ օրերս Սոնան` եղբոր, մայրիկի և դստեր հետ այցելել է սրճարան, որտեղ նաև լուսանկարել է դստերն ու մայրիկին միասին:
Նշենք, որ օրերս Սոնան հարցուպատասխան էր կազմակերպել ինստագրամյան էջում իր հետևորդների հետ: StarNews-ը հետևել և ներկայացրել է մանրամասները:
Հետևորդների մի շարք հարցեր կապված են եղել երգչուհու առաջնեկի՝ Մարիի հետ և նրանք խնդրել են դստեր հետ լուսանկարներ հրապարակել: Երգչուհին հրապարակել է փոքրիկի լուսանկարը, որտեղ երևում են նրա ոտիկները: