Նսրաթուխ մայրիկ Սոնա Ռուբենյանն այն երգչուհիներից է, ով երեխայի ծնվելուց կարճ ժամանակ անց միանգամից անցնում է իր աշխատանքին: Սոնան այս օրերին համերգներով է հանդես գալիս և բուռն գործունեություն ծավալում:
Եվ ահա մայրիկը փոքրիկի հետ ջերմ լուսանկար է հրապարակել, որտեղ փոքրիկը քնած է Սոնային գրկած:
Նշենք, որ օրեր առաջ Սոնա Ռուբենյանի դստեր`փոքրիկ Մարիի 1 ամսականն էր: starnews-ի աչքից չէր վրիպել, որ Սոնան և փոքրիկի մորաքույրն ու հորաքույրը հրապարակել էին 1 ամսական փոքրիկի լուսանկարը, որտեղ երևում էր նրա շքեղ տորթը:
«Շնորհավոր 1 ամսականդ, իմ արքայադուստր»,-այսպես էր շնորհավորել Սոնան իր դստրիկին:
Նշենք նաև, որ վերջերս երգչուհի Սոնա Ռուբենյանի ծննդյան տարեդարձն էր: Starnews-ը ներկայացրել էր լուսանկարներ, որտեղ Սոնայի նորածին փոքրիկը իր գրկում էր: Սոնայի դուստրը բոդի էր հագել, որի մեջքի հատվածում գրված էր`«Happy birthday mommy»: Ահա այս կրեատիվ եղանակով Սոնայի դուստրը`Մարին «շնորհավորել էր» մայրիկին: