Օրերս StarNews-ը գրել էր, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը`Լիլիթ Բասյանը, հետաքրքիր և ռոմանտիկ սթորիներ էր հրապարակել:
Նա ցույց էր տվել իր 1000+ վարդերը, ինչպես նաև Լիլիթի ձախ ձեռքին նկատելի էր եղել նշանադրության մատանի:
Լիլիթը միտումնավոր ձեռքը դրել էր ծաղիկներին և ցույց տվել իր մատանին:Ավելի ուշ հաստատեց Լիլիթն իր նշանադրության լուրերը:
Օրերս ակտիվություն էր նկատվում նաև Ալեքսանդրի էջում, ով շատերի կարծիքով, կարծես թե ակնկարկում էր կնոջը:
Հերթական սթորիում Ալեքսանդրը երգ է լսում, որի բառերն են`«Ես քո սիրով, դու`նրա, իմ սրտի հետ էլ մի խաղա…»: Այս հրապարակմանը կից Ալեքսանդրը հարկ է համարել նշել, որ երգը ոչ ոքի նվիրված չէ: