«Ինձ զգում էի հեքիաթում». Գարիկ Պապոյանի կնոջ նոր լուսանկարները

  • Jun 02, 2023

Այս օրերին հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանն ու կինը՝ բլոգեր Մարիաննա Վարդանյանը Վիեննայում են։

Մարիաննան ինստագրամյան իր էջի story բաժնում հետևորդներին ասել էր, որ մեկնել են Վիեննա՝ Muse ռոք խմբի համերգին մասնակցելու համար։

Զույգը արդեն հասցրել է մի շարք հրապարակումներ անել և ցույց տալ, թե ինչպես է ժամանակն անցկացնում Վիեննայում։

Մարիաննան էլ ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Ինձ զգում էի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթում։ Հետաքրքիր պատմությամբ պալատ էր, իսկական Rococo style-ի, ճոխ, արքայավայել ու շքեղ»։

Մեկնաբանություն

Որոնում