Ինձ մի սովորեցրեք՝ ինչպես ինձ պահեմ…. Աստղիկ Ալավերդյանը զայրացել և մուննաթ է եկել

  • Nov 19, 2021


Աստղիկ Ալավերդյանը զայրացած է: Հետևորդները նրան մեղադրել են այս օրերին անտարբեր լինելու մեջ, քանի որ մինչ Սյունիքում կատարվածի հետևանքով զոհեր և գերիներ ունեինք, Աստղիկը իր անհոգ առօրյան էր ցույց տալիս, ինչպեր էր ճաշեր եփում  և կյանքը վայելում:

Աստղիկը ամաչելու փոխարեն մի բան էլ մատ է թափ տալիս հետևորդների վրա:

Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը.

«Գոնե ինձ մի սովորեցրեք՝ ինչպես ինձ պահեմ երբ հայրենիքս այս վիճակում է»

Ամեն մարդ ինքը գիտի ,թե ինչ է անում իր երկրի համար , ինչ է նվիրում ու զոհում հանուն հայրենիքի։ Ամեն մարդ իր գործով թող զբաղվի ։ Երբեք ավելորդ տեղը չեմ խոսում , երբեք ինչ- որ մեկին չեմ վիրավորում, սա է իմ տեսակը։ Կեղծ հայրենասեներին էլ ուշադրություն չեմ դարձնում»։

 

Մեկնաբանություն

Որոնում