StarNews-ն ավելի վաղ հայտնել էր, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանը և Գոշ Հակոբյանը հանգստի էին մեկնել Եգիպտոս։ Ավելի ուշ հրապարակած լուսանկարներից պարզ դարձավ, որ Սոֆի Մխեյանն ու Նազենի Հովհաննիսյանը ևս նրանց հետ են եղել։
Արդեն այսօր դերասանուհին ինստագրամյան իր էջում նոր հոլովակ է հրապարակել և պատմել Եգիպտոսում անցկացրած մի քանի օրվա մասին։
«Սևուկը…
4 օր ունեի աշխարհից կտրվելու համար, ես այդ 4 օրն օգտագործեցի լավագույնս՝ արևահարվեցի, թունավորվեցի, 3 անգամ ընկա ջախջախվեցի, կապտեցի, վայելեցի, ուրախացա, հուզվեցի…
Անցնում ենք առաջ… Ждут великие дела»,-գրել էր դերասանուհին։
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն էլ հոլովակի մեկնաբանությունների հատվածում գրել էր՝ «Կարևորն էս անգամ առանց խեղդվելու»։