Asekose.am-ի «Փոփ արտ» հաղորդման հյուրը հաղորդավար, պրոդյուսեր Արամ Մանուկյանն է:
StarNews-ը հետևել է զրույցին:
Հաղորդավար եւ պրոդյուսեր Արամ Մելիքյանի եւ նրա կնոջ՝ Լիլիթի ընտանիքում մեծ համալրում է եղել՝ նրանք աղջիկներ են որդեգրել: 17-ամյա Էլիզան ու 14-ամյա Ստելլան արդեն մի քանի ամիս է՝ նրանց հետ են ապրում:
Զրույցի ընթացքում Արամը պատմեց, որ կնոջ երազանքն է եղել երեխաներ որդեգրելը, և այն ի կատար են ածել բավականին երկար մտածելուց հետո:
Այսօր նրանք ապրում են մի հարկի տակ ու երջանիկ, և չեն դադարում մտածել կրկին որդեգրման մասին:
Արամի խոսքով երեխա որդդգրելու ժամանակ ոչ թե պետք է մտածես քո մասին, այլ այն բազմաթիվ երեխաների , ովքեր ունեն ընտանիքի կարիք:
Արամը խոսեց նաև «Հումորի լիգայի» մասին հնչող քննադատությունների մասին, ու նշեց, որ առողջ քննադատություններին մշտապես կողմ է և անգամ ընդունում ու կիրառում է դրանք: