Ձեր գովազդն այստեղ

Ինչու երեխայի ծնվելուց օրեր առաջ Սոնան օրինակացրեց հարաբերությունները և օրինական ամուսիններ դարձան․ ԲԱՑԱՌԻԿ

  • Nov 09, 2022

Երգչուհի Սոնա Ռուբենյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում պատմել է, որ երեկ պաշտոնապես ամուսնացել է՝ ներկայացնելով փաստաթղթի ստորագրման ընթացքը: Ճիշտ է երգչուհին մեկ տարի առաջ է ամուսնացել, սակայն, միայն երեկ է օրինական ամուսիններ դարձել իր ամուսնու հետ։ Երեխայի ծնվելուց օրեր առաջ Սոնան գնացել է այս քայլին՝որպեսզի ամուսինը  կարողանա ճանաչել երեխայի հայրությունը՝սա է մեր օրենքը։

Հավելենք, որ արարողությանը ներկա է եղել երգչուհու քույրը և եղբայրը:

Սոնան նաև լուսանկար է հրապարակել ամուսնու հետ, որին կից գրել է. «Արդեն օրինական ամուսիններ»:

Նշենք, որ վերջերս Սոնա Ռուբենյանն ինստագրամի իր էջում հրապարակել էր լուսանկար ու հարցում անցկացրել աղջիկ է երեխան, թե տղա:

Հետևորդները շատ ակտիվ քվեարկել են: Ստացվում է, որ Սոնան մինչև երեխայի  ծնվելը պատրաստվում է ասել սեռը:

Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել էր, որ Սոնա Ռուբենյանը հղի է: Այդ տեղեկությունն առաջինը հաստատվել էր Starnews-ի վստահելի աղբյուրների կողմից:

Նշենք, որ երգչուհին այս առիթով ոչինչ չէր մեկնաբանում: Նա շարունակում էր ելույթ ունենալ, լայն հագուստի միջոցով էլ փորձում էր թաքցնել իր կարգավիճակը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկացրել ենք, որ ծնվել է Սոնա Ռուբենյանի քրոջ երրորդ որդին։ Այդ մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից:

Սոնան հրապարակել է փոքրիկի առաջին լուսանկարը, որին կից գրել է հետևյալը.

«Բարի գալուստ աշխարհ մեր հրաշք Մարկ… արդեն 3 հրաշքների մորաքույր եմ»:

Լուսանկարից պարզ է դառնում, որ Սոնայի քույրը երեխային ունեցել ԱՄՆ-ում, դա հայտնիների շրջանում կարծես թե ընդունված ու փորձված մեթոդ է:

Հիշեցնենք, որ Սոնայի քույրը` Մերին, ունի երեք տղա:

Մեկնաբանություն

Որոնում