Ինչու մի գիշերում Գոհար Ավետիսյանը ջնջեց Հայսստանի դրոշն իր ինստագրամյան էջից (տեսանյութ,լուսանկարներ)

  • Sep 16, 2022

Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը մեծ իրարանցում առաջացրեց ամբողջ աշխարհում: Շատ հայեր, ովքեր ունեն մեծ լսարան ու հազարավոր այլ ազգի հետևորդներ, իրենց պարտքը համարեցին խոսել Ադրբեջանի ագրեսոր քաղաքականության մասին:

 

Քիմ Քարդաշյանը ևս անդրադարձավ այս ամենին կատարելով հետևյալ գրառումը.

 

«Մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը՝ համբուրել երեխաներին և կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալով՝ ստիպված լինել վերցնել ընտանիքի անդամներին և հեռանալ՝  նրանց և սեփական կյանքը փրկելու համար:

Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար», – ասվում է գրառման մեջ:

 

Ամբողջ հայ ազգը սպասում էր դիմահարդար Գոհար Ավետիսյանի անդրադարձին, ով հակառակ դրան, պատերքզմի ամենաթեժ պահին հրապարակեց տեսանյութ, որտեղ վերջինս պարում էր թուրքական կամ ռումինական մուղամի ներքո:

 

Դրանից  հետո մեծ իրարանցում առաջացավ ու մարդիկ սկսեցին հեռացնել Գոհարին իրենց էջերից: Գոհարը շտապեց աշխարհին լղոզված ու շատ թույլ ձևով երկտող ներկայացնել ՀՀ ի մասին և վերջ:

Իսկ հաջորդ օրն իր բիո բաժնից հեռացրեց նաև հայկական դրոշի նկարը:

560

Փողամոլ ու քաղքենի դիմահարդարի այդ քայլը համենայն դեպս ինձ չզարմացրեց , քանի որ նա իր գործունեության ընթացքում միշտ էլ վազել է այնտեղ, որտեղ շահ կա, միշտ էլ օգտագործել է մարդկանց և նրանց ոչ էսթետիկ դեմքերը:

Գոհար, վստահ ասում եմ, որ Հայաստանում քեզ այլևս չեն սպասում: Կարող ես այլևս այդ սևտաճմլիկ ու իբրև թե հայրենասեր սթորիներն անել Ադրբեջանում ու Թուրքիայում:

 

Մեկնաբանություն

Որոնում