Լիլիթ Բաբասյանը վերջերս Ռեալիթի շոուով հանդես եկավ՝ հավաքելով նիհարել ցանկացող կանանց և իրականացնելով անհավանական ծրագիր։
Իր ծրագրերի, ինչպես նաև անցած դժվարությունների, անձնական հաղթահարված ու չհաղթահարված խնդիրների մասին Լիլիթը իր բնույթի համապատասխան խոսում է անկեղծորեն։
Լիլիթը խոստովանում է, որ Հայկոյի հետ ինքը նրա կյանքի վերջին տարիներին չի ցանկացել շփվել, քանի որ համոզված է եղել, որ նրա հարցերին չի կարող անկեղծորեն պատասխանել, ուստի նախընտրել է խուսափել նրանից, սակայն այսօր շատ է ցանկանում տեսնել Հայկոյին ու խոսել նրա հետ։
Լիլիթը վերհիշել է նաև իր զգացողությունները և ապրումները նախկին ամուսնու՝ Ալեքսանդրի կողքին։ Նա չի թաքցնում, որ Ալեքսանդրն իր նիհարելու մոտիվացիան է եղել։ Դիետոլոգը խոստովանում է, որ Ալեքսանդրի հետ հաճախակի տանջվել է, քանի որ այլ կանանց ներկայություն է զգացել։
Ընդ որում, նա ասում է, որ եթե խոսի այդ մասին, շատ ընտանիքներ կխանդվեն։ Լիլիթի անկեղծ ինքնախոստովանությունները ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։