Մեր հայրենակիցները տարիներ ի վեր աշխարհի տարբեր անկյուններում ու գրեթե բոլոր ոլորտներում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում՝ այդ կերպ դրական տեսանկյունից ներկայացնելով նաև հայերին ու Հայաստանը։ Նրանցից շատերի կատարած աշխատանքի մասին հաճախ չի խոսվում և հասարակության լայն շրջաններ չգիտեն, որ արտերկրում ունենք հայրենակիցներ, ովքեր իրենց կարևոր ներդրումն են ունենում հայի կերպարի զարգացման գործում։ Նմանատիպ հայերից է նաև Բերքլիի համալսարանը գերազանցությամբ ավարտած Մարինա Չիլինգարյանը, ում վստահել են ամերկյան հայտնի NoGood ըներությունում ստեղծել նոր մարքենթինգի բաժին, որը պատասխանատու կլինի ընկերության պատվիրատուների սոցիալական ցանցերի զարգացման ու աճի համար։ Մենք կապ հաստատեցինք Մարինայի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց արտերկրում իր գրանցած հաջողությունների, հեռանկարների ու ծրագրերի մասին։
Մարինա Չիլինգարյանը «Այբ» ավագ դպրոցի առաջին շրջանավարտներից է և «Լույս» հիմնադրամի ու «Այբ» ավագ դպրոցի շնորհիվ հնարավորություն է ստացել սովորել աշխարհի լավագույն բուհերում և միշտ նշում է, որ շատ շնորհակալ է նրանց։
Մանրամասն՝ տեսանյութում.