Ինչպե՞ս է Նարե Գևորգյանը պատասխանել իրեն գիրանալու համար քննադատողներին

  • Jun 06, 2023

Օրերս երգչուհի Նարե Գևորգյանը ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակում էր արել, որը հակասական մեկնաբանությունների տեղիք էր տվել։ Շատերը երգչուհուն քննադատել էին գիրանալու համար։

Ի վերջո, Նարեն անդրադարձավ այդ խոսակցություններին և նշեց, որ մի երիտասարդ անգամ գրել է, թե ինքը տհաճ է գիրացել։ Երգչուհին ասաց, որ չի ցանկանում արդարանալ և ասել, որ նկարի ռակուրսից է գեր երևում, այլ իսկապես իր քաշից մի քանի ավել կիլոգրամներ է հավաքել, ինչի առթիվ միայն ուրախ է։ Նարեն նշել էր, որ այժմ ինքը կշռում է 52 կգ, և եթե դա համարվում է գեր, ապա այո՛, ինքը գիրացել է։

Երգչուհին հորդորել էր, որ պետք չէ նմանատիպ թեմաները դարձնել «հայոց հարց», քանի որ ավելի լուրջ հարցեր կան, որոնց շուրջ պետք է մտածել։

Մեկնաբանություն

Որոնում