StarNews-ը վերջին ամսվա ընթացքում պատմեց սիրված երգիչ Արամ Ասատրյանի ընտանիքի մասին մի քանի դրվագներ: Նրա մահից տարիներ անց նրա երեխաները միմյանց միջև խնդիրներ են ունեցել:
Մամուլն ու ֆեյսբուքյան տիրույթը անընդմեջ քննարկում է և անգամ Արտաշ և Տիգրան Ասատրյանների լուսանկարների մեկնաբանություններ բաժնում գրում, որ այդքան լավ հոր որդիները չպետք է խնդիր ունեն:
Թվացյալ է սա, թե իրականություն` այնուամենայնիվ Արամ Ասատրյանի որդիները և դուստրը խնդիրներ չեն ունեցել հոր կենդանության օրոք, և բոլոր տարաձայնություններն առաջացել են նրա մահից անց, այն էլ` վերջին տարիներին:
Հետաքրքրականն այն է, որ իրենց քրոջ հետ խնդիր ունենալու լուրին այդպես էլ չարձագանքեցին եղբայրները`այդպես ավելի հաստատելով, որ իսկապես իրենք կապ չունեն իրենց քրոջ Զվարթի հետ:
Նշենք, որ ավելի վաղ StarNews -ը ներկայացրել էր Զվարթ Ասատրյանի ամուսնու մեկնաբանությունը`իր կնոջ եղբայրների հետ շփում չունենալու թեմայի վերաբերյալ:
Արամ Ասատրյանի դուստրը ապրում է ռեալ հագեցաց կյանքով։ Ունի լավ ընտանիք և լավ կամեցող մարդիկ ։ Մնացածը ուղղակի պաթոս է լրատվության համար ։ Հերիք է մեզ հոշոտեք ձեր ձանձրալի ու անբովանդակ հոդվածներով ։ Փառք Աստծո մեզ՝ մեր երջանկության համար սենսյացյաներ պետք չեն ։ Ապրեք ձեր կյանքով…»,- նշել էր նա:
Իսկ Արտաշ Ասատրյանն էլ անդրադարձել էր այն հրապարակմանը, որ ինքն ու եղբայրը տևական ժամանակ չէին շփվում իր կնոջ պատճառով և հիմա ինքն ու կինը բաժանվել են.
«Նման բսն չկա»,- մեզ հետ զրույցում ասել էր Արտաշը:
Մեզ մնում է միանալ բոլոր մեկնաբանություններին` խաղաղություն մաղթելով գուսան Արամի երեխաներին: