2 ամիս առաջ համացանցի հիթ դարձավ Արամ Ասատրյանի որդու`Արտաշ Ասատրանի, և թոռնիկների «Մեր գենը» անունով երգն ու տեսահոլովակը, որը նվիրված էր Արամ Ասատրյանին:
Այն լայն տարածում գտավ համացանցում, սակայն շատ հայ հայտնիներ որոշեցին հումորով վերաբերվել այս երգին, ինչը կարծես ֆլեշմոբի էր վերածվել:
Այս անգամ դերասան Անդրանիկ Հարությունյանն է կատարել երգը, փորձել նմանվել Արտաշ Ասատրյանին և հումորով ներկայացրել երգը: Ինչպես ասում են`Անդրանիկը լուրջ պատրաստվել էր:
Թե ինչ արձագանք է տալիս նմանատիպ հրապարակումների Արտաշը, դեռևս հայտնի չէ: Առաջարկում ենք դիտել տեսանյութը`հետևյալ հղումով
Նշենք, որ StarNews-ը տվյալ երգի շուրջ նաև ներկայացրել էր դերասաններ Թամարա Գևորգյանի և Գուրգեն Սարգսյանի հումորը: