StarNews.am-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը 2-րդ բալիկին է սպասում: Այս մասին նա հայտնել էր Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով կարճ տեսանյութ:
Եվ ահա Քրիստինան կրկին տեսանյութ է հրապարակել՝ցույց տալով իրենց էմոցիաները՝կապված 2-րդ երեխայի սեռի հետ։
Քրիստինան իսկապես ուրախանում է, քանի որ դստերը քույրիկ է պարգևելու, այ իսկ ամուսինը, իսկական հայ տղամարդու նման, պարզապես ծափ է տալիս: Վստահաբար այլ կլիներ էմոցիան տղայի դեպքում:
Հավելենք, որ Քրիստինան մշտապես ակտիվ է սոցիալական ցանցի իր էջում և հաճախ է կիսվում իր առօրյայով ու ներկայացնում նաև ամուսնու նվերներն՝ուղղված իրեն։
Ավելի վաղ Քրիստինան ցույց էր տվել գնումները, որոնք արվել էին ֆոտոստուդիայի համար: Քրիստինան պատրաստվում է ամանորյա նկարահանումների: