Starnews.am-ը, ինչպես միշտ, ոչինչ բաց չի թողնում: Այս անգամ հետևել ենք Գրիգի «Զանգիր,ասեմ» հերթական հաղորդմանը, որի հյուրերը 2 են` դերասաններ Գևորգն ու Քրիստինան, ովքեր, ինչպես գիտեք`միասին են:
starnews-ի աչքից չի վրիպել այն, որ հաղորդման շրջանակներում Գրիգը դիտավորյալ`իր հաղորդման ռեյթինգն ապահովելու մտադրությամբ, բացահայտում է անում`նշելով թե երբ են նշանադրվելու դերասաններ Գևորգն ու Քրիստինան:
Հաղորդման հովանավորին ներկայացնելուց հետո`Գրիգը խնդրում է պատմել Գևորգին`իր և Քրիստինայի սիրո պատմությունը: Ինչը լսելուց հետո էլ «կենաց» է ասում` «Խմենք Ձեր փետրվարյան նշանդրեքի կենացը»:
Ըստ մեր կազմած պատկերացման` Գրիգը հաղորդումից առաջ ճշտել է, թե երբ է պատրաստվում զույգը նշանադրվել և անակնկալ կերպով հաղորդման ընթացքում ասում է:
Ինչևէ, starnews-ը հետևողական է լինելու և ներկայացնելու հետագա զարգացումները: