Starnews-ը տեղեկացրել էր, որ օրերս դիզայներ Մերի Ստեփանյանի հարսանիքն էր։
Ինչպես մեր ներկայացրած կադրերից երևում էր` ՕԵԿ նախկին Նախագահ Արթուր Բաղդասարյանի նախկին հարսի 2-րդ հարսանիքը բավական շքեղ է կազմակերպված։
Մեր աչքից չէր վրիպել Արթուր Բաղդասարյանի դստեր`Էլինայի շքեղտեսքը իր նախկին հարսի և իր ներկայիս տալի հարսանիքին:
Աղջիկները, ովքեր նախկինում մեկը մյուսի համար հարս և միևնույն ժամանակ տալ են եղել, նախկինում չափից շատ մտերմություն են ունեցել, այնուամենայնիվ նրանք փորձում են ժամանակի հետ հաշտվել իրականության հետ և պահել ջերմ հարաբերություններ:
Մեր աչքից չէր վրիպել այն, որ չնայած Մերին և իր եղբայրը ամուսնալուծվել էին, և իր նախկին հարսը կրկին ամուսնանում էր, Էլինան կարողացել է ի սրտե ուրախանալ և անգամ բարձր ծափերով և ուրախության ճիչեր ցույց տալով դիմավորել իր նախկին հարսի նոր փեսացուին:
StarNews-ը կրկին առաջարկում է դիտել շքեղ հարսանիքից կադրեր: