Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր աշխատանքային օրերն ու ընտանեկան ժամանցը:
StarNews-ը հետևում է դրան ու նկատում, որ երգչուհին մշտապես աչքի է ընկնում իր յուրօրինակ ապրելաոճով` թե´ որպես կին, թե´ որպես բիզնես լեդի և երգչուհի, և թե´ որպես մայր:
Երգչուհին այս անգամ հրապարակել է կադրեր և նշել, որ ամուսինն իրեն ճանապարհում է օդանավակայան, իսկ երեխաներին`դպրոց:
Ըստ ամենայնի`երգչուհին կրկին աշխատանքի բերում մեկնում է:
Կադրերից մեկում երևում է, թե ինչպես է Լևոնը բռնել Սիրուշոյի ձեռքը:
Հավելենք, որ երգչուհին Զաբելի ծնունդից հետո հաճախ է հրապարակում երեխաների մասնակցությամբ հոլովակներ, էդպիսով ուրախացնելով իր հետևորդներին: