Ինչպես է Սիրուշոն մեքենա վարելով դիմահարդարվում

  • Dec 13, 2022

Երգչուհի Սիրուշոն բավկանաին ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Դե իսկ starnews-ը երբեք ոչինչ բաց չի թողնում: Երգչուհին այս անգամ հրապարակել է սթորի, որտեղ մեքենա վարելիս դիմահարդարվում է։

<<Երբ դիմահարդարս չափազանց զբաղված է>>, -նման հումորային գրառում է արել երգչուհին` ցույց տալով, որ մեքենայում իր հետ է իր դիմահարդարը`Ագա Քանքանյանը:

Նշենք, որ այս պահին երգչուհին ԱՄՆ-ում է։ Հավելենք, որ Սիրուշոն վերջերս առաջին անգամ հրապարակել էր այնպիսի լուսանկար, որում երևում է փոքրիկ Զաբելի դեմքն ամբողջությամբ: Նշենք, որ նախքան այս երգչուհին հրապարակումներ ևս անում էր, սակայն չէր երևում դստեր դեմքն ամբողջությամբ:

Նշենք, որ երեկ էլ Սիրուշոն հրապարակել էր դստեր`Զաբելի զգեստապահարանի լուսանկարը:

Հիշեցնենք, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում` ամռանը: Փոքրիկի անունը դրված է ի պատիվ 2 տատիկների:

Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:)) Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»։

Մեկնաբանություն

Որոնում