Գաղտնիք չէ, որ մեր օրերում պլաստիկ վիրահատություններն ու էսթետիկ միջամտությունները դարձել են սովորական երևույթ:
Հայկական շոու բիզնեսի կին ներկայացուցիչները ևս անմասն չեն մնում նման միջամտություններից:
Նրանցից շատերը հերքում են, որ իրենց արտաքինը փոխելու համար դիմել են մասնագետների, իսկ ոմանք էլ չեն ժխտում:
Սակայն կան այնպիսի հայտնիներ, որոնց դեպքում ակնհայտ է, որ նրանք դիմել են պլաստիկ միջամտությունների, և ժխտելը, թերևս, անտրամաբանական կլինի:
Երգչուհի Օկսի Ավդալյանն այն հայտնիներից է, ում արտաքինը տարիների ընթացքում շատ է փոխվել, կարելի է ասել՝ երգչուհին անճանաչելի է դարձել:
Նայելով Օկսիի՝ տարիներ առաջ արված լուսանկարները, ակնհայտ է, որ նա զգալիորեն փոխվել է ու գեղեցկացել:
Հատկանշականն այն է, որ երգչուհու սոցիալական ցանցի էջերում այլևս չենք կարող գտնել նրա արխիվային լուսանկարները: