Ամիսներ առաջ հայկական շոու բիզնեսի ամենահայտնի երգչուհին`Սիրուշոն դուստր ունեցավ: Երգչուհու 3-րդ հղիությունն ու դստեր ծնունդը ամենաքննարկվողն էին համացանցում: Ոչ պակաս քննարկվող էր դստեր անունը` Զաբել: Սիրուշոն և նրա ամուսինը դստեր անունը ստացել էին 2 տատիկների անունների միախառնումից:
Ինչպես նաև Սիրուշոն իր միկրոբլոգում տեղեկացրել էր, որ դստեր անունը նաև կապել են Ռուբինյանների արքայական տոհմից Զաբել թագուհու անվան հետ:
Եվ ահա այսօր պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր, այժմ ԱՄՆ հավաքականի անդամ Լևոն Արոնյանն ու կինը` Անիտա Այվազյանն իրենց դստերը Զաբել են անվանել։
Հետաքրքիր է` մինչ այս չէինք լսել այս անունը այլ փոքրիկին կոչելիս, ու ստացվում է, որ զույգը «գողացավ» իրենց դստեր անունը Սիրուշոյից:
Հիշեցնենք` 2021 թվականի փետրվարի 24-ին Լևոն Արոնյանը հայտարարեց, որ որոշել էհեռանալ Հայաստանի հավաքականից և հանդես գալ ԱՄՆ–ի դրոշի ներքո։
Նույն տարվա սեպտեմբերի 6-ին Արոնյանն Անիտա Այվազյանի հետ տեղափոխվեց ԱՄՆ։
Նրանց դուստրը լույս աշխարհ եկավ հոկտեմբերի 21-ին: