Դերասան Տարոն Իսպիրյանը վերջին տարիներին շատ ակտիվ գործունեություն է ծավալում:Սակայն ասել, որ դա միայն բավական է հանրության շրջանում քննարկումների կենտրոնում լինելու համար սխալ կլինի։
Պոնչի և Տոմայի ամուսնությունը նույնպես նպաստեց դրան։ Զույգը ինստագրամյան էջում շատ երջանիկ հրապարակումներ է անում։
Դեռ տարիներ առաջ StarNews-ը առաջինն էր հայտնել նրանց հավանական սիրավեպի մասին։
Պոնչն ու Տոման հաճախ համատեղ մեկնում էին հյուրախաղերի, իսկ արդեն ամուսնությունից հետո զույգը պահել է լավ ավանդույթը՝ աշխարհը միասին բացահայտելու։
Պոնչը` մի անգամ խոսելով անձնական կյանքի մասին, նշել էր.
«Ես ցանկանում եմ փակ ու տաք անկյունում պահել այն, ճիշտ է մեզ համար ուրախացող մարդիկ շատ են, բայց կան նաև վատ մեկնաբանություններ որոնք ինձ դուր չեն գալիս»։
Ամուսնությունից հետո կարծես զույգի ջերմ ու սիրով լի հարաբերությունները չեն փոխվել, սակայն փոփոխություն նկատել է Պոնչի արտաքին տեսքի մեջ։Արդեն հստակ է, որ դերասանը դիմել է միջամտության, քանի որ կորցրել է տասնյակ կիլոգրամններ, այն էլ մի քանի ամսում։
Դե իսկ շատերի կարծիքով սա հենց Տոմա Պետրոսյանի հորդորների և ոգևորելու արդյունքն է։