Ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որոնց մեքենան իմ սայլակը կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի. պատերազմի մասնակից

  • Dec 04, 2021

Արցախյան երրորդ պատերազմի մասնակից ՍեյրանՍողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կուզեիբաց թողնել էս պատմությունը իմ կյանքից, բաց թողնելիր բոլոր թերություններով ու հիասթափություններով, դրական ու բացասական պահերով, լավ ու վատմարդկանցով։ Բաց թողնել այն մարդկանց, ովքերհիշում են, երբ մոռացել էին և մոռանում են, երբ հիշում էին։

 

Օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում, որ այն, ինչեղավ՝ եղավ միայն մեզ հետ ու նրանց, ովքեր կորցրին, կորցրին իրենց թանկին, իրենց իմաստը, կյանքը…
Ավելի եմ համոզվում՝ ինչքա՜ն ցածր ու զզվելի են էնտաքսու վարորդները, որ իմ սայլակն իրենց մեքանանկա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի։ Դե ոչինչ, կռվիժամանակ հո ժամանակ չկա՞ր մտածեիտաքսիստների մասին։
Ավելի եմ համոզվում, որ ճանապարհին ժամերովսպասում ես, թե երբ կբարեհաճեն զիջեն քեզճանապարհը։ Դե ոչինչ, կռվի ժամանակ հո ժամանակչկա՞ր մտածեի ինձ զիջելու մասին։
Ավելի եմ համոզվում, երբ երթուղայինում քոսահմանված տեղը չեն բարեհաճում ազատեն, որկարողանաս դու էլ էդ բարիքներից օգտվես։ Դե ոչինչ, կռվի ժամանակ հո ժամանակ չկա՞ր մտածեիերթուղայինում իմ համար սահմանված տեղը նստողանհասկացողի մասին։
Կարող եմ, ցավոք, շատ թվարկել։ Ու իրոք ցավում եմ, շատ եմ ցավում։
Թե էս թվարկածս արատները վերանան, մենք լիարժեքկապրենք, թե չվերանան, արդեն ՑԱՎՈՒՄ ԵՄ…
Հազար հանգիստ նրանց, որոնց կյանքի գնովանշնորհակալ ու անիրավ արատներն ապրում ենայսօր մեզ հետ»։

Մեկնաբանություն

Որոնում