Ինչպես երևում է` «Վերջին զանգը» հեռուստասերիալում նոր զարգացումներ են սպասվում։ Սերիալի անձնակազմը նկարահանումների նպատակով մեկնել է Վրաստան։
Ռոզա Դավթյանն ու Լևոն Մկրտչյանը ևս եռօրյա նկարահանումներ են ունեցել Վրաստանում։ Ռոզան էլ հետևորդների հետ հետաքրքիր կադրերով էր կիսվել՝ ցույց տալով, որ իրենք այցելել են նաև Հովհաննես Թումանյանի տուն, հանդիպել են տեղի երկրպագուներին, դե, իսկ նկարահանումներն էլ սկսվել են վաղ առավոտյան ու ավարտվել ուշ գիշերին։