Նախորդ տարեվերջին համացանցի ամենացավալի լուրերից մեկը սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի անժամանակ մահն էր: Մարդիկ արտասվում էին և չէին հավատում իրականությանը:
Երգչի մահվան անժամանակ լուրը Հայաստան բերեց նաև նրա որդուն` 18-ամյա Ալենին, ում շատերը առաջին անգամ էին տեսնում:
Ալենը Արայի և Մերսեդեսի որդին է: Մերսեդեն ու Արան տևական ժամանակ միմյանց հետ ապրելուց հետո ամուսնալուծվեցին:
Սակայն ինչպես երևում է`նրանք բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել բաժանումից հետո:
Օրեր առաջ Արա Մարտիրոսյանի ծննդյան օրն էր: Այս առիթով Մերսեդեսը համատեղ արխիվային լուսանկարներ էր հրապարակել`խոստովանելով, որ երգչին միշտ կհիշեն ու կկարոտեն:
Դե իսկ այս օրերին Մերսեդեսը վայելում է իր հանգիստն ու պարբերաբար հրապարակումներ անում, որոնք ներկայացնում ենք Ձեզ: