Երեկ Եռաբլուրում տեղի ունեցած խայտառակ միջադեպին անդրադարձավ նաև դերասանուհի Տաթևիկ Ադումյանը:Նա տեսանյութ հրապարակեց, որտեղ լաց լինելով մեղադրում էր ոստիկաններին զոհվածների ծնողների հետ նման կերպ վարվելու համար:
Մանրամասները` տեսանյութում
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ ոտքը կորցրած Արման Բեգյանի և նրա սիրելիի` Մաշ Թորոսյանի հարսանեկան արարողությունը:
Նշենք, որ քավորկնոջ պարտականությունները կատարել է դերասանուհի Տաթևիկ Ադումյանը։ Ի դեպ, ներկա էր Ռաֆայել Երանոսյանը։ Զույգը երեկոյան հարազատների ռեստորաններից մեկում նշել է իրենց ամուսնությունը։
Հիշեցնենք, որ նրանց սիրո պատմությունը շատ ջերմ և բուռն էր ընդունվել համացանցային օգտատերերի կողմից։ Ըստ հրապարակումների` Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել իր վիրավոր եղբորը, ով նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից էր։
Հենց հիվանդանոցում էլ Մաշը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Արմանին, ով տվյալ ժամանակահատվածում հիվանդանոցում էր գտնվում, քանի որ կորցրել էր ոտքը։