Ինչ շքեղ պայմաններում են Արմինե և Արթուր Սուքիասյանները ապրում ԱՄՆ-ում

  • Sep 25, 2021

Արմինե և Արթուր Սուքիասիանները տարիներ առաջ հայտնի դարձան նկարահանվելով հեռուստասերալներում, սակայն ամուսինները երկար ժամանակ իրենց հայտնիությունը չվայելեցին Հայաստանում : Նրանք նախ մեկնեցին Բելգիա, իսկ հետո 2014 թվականաին մեկնեցին ԱՄՆ :

Ամուսինեերը երբեք չեն դադարել աշխատել.
«Ես եւ ամուսինս միշտ ստեղծագործում ենք՝ անկախ նրանից՝ տվյալ պրոյեկտում մենք ներգրավվա՞ծ ենք, թե՞ ոչ ։ Մենք տարբեր նախագծերում ներկայանում ենք որպես դերասաններ, իսկ Արթուրը նաև որպես սցենարի հեղինակ :

Արմինեն ԱՄՆ –ում ստացել է նաև իր երկրորդ` դիմահարդարի մասնագիտությունը: Նա մեկ անգամ նշել է, որ երկրորդ անագամ մայրանալուց հետո, քանի որ չէր նկարահանվում որոշեց գեղեցիկ ու եկամտաբեր գործով զբաղվել.

«Հաճույքով աշխատում եմ, որպես դիմահարդար նկարահանման հրապարակում՝ ե՛ւ հայկական, ե՛ւ ամերիկյան շուկայի համար, ու անընդհատ զարմանում՝ ինչքան տարբեր են մեր հայ դերասանուհիների եւ այլազգի դերասանուհիների դիմահարդարման պահանջները, որոնք ծայրահեղությունից ծայրահեղություն են»։

Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է նաև, որ Հայաստան վերադառնալու ցանկություն միշտ ունի .


«Հայաստան վերադառնալը համարում եմ պարտադիր պայման, քանի որ երեխաներս պիտի այցելեն ու ոտք դնեն իրենց ծնողների ծննդավայր` Մայր Հայաստան, ծանոթանան հայկական մշակույթին, տեսնեն տաճարները, խաչքարերն ու այն ամենը, ինչ խորհրդանշում է մեր հայրենիքը»։

Մեկնաբանություն

Որոնում