Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Վարդենիսում զոհված զինծառայողներից մեկի հայրը` Մանվել Մարտիրոսյանը, ինքնասպանություն է գործել:
Սակայն, որոշ ժամանակ անց, մամուլում լուր տարածվեց, որ որդին հոր ինքնասպանությունից ժամեր անց զանգահարել է տուն և ողջ է։
«Հրապարակին» հայտնի է դարձել, որ որդին՝ Մխիթար Մարտիրոսյանը, նախ վիրավորված է եղել, ապա զոհվել:
Մարմինը գտնվել է Մարտունի քաղաքի դիահերձարանում և նույնականացվել է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը հրետանուց, խոշոր տրամաչափի և այլ զինատեսակներից կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի արդյունքում ունենք 207 զոհ եւ անհետ կորած, 293 վիրավոր: