Իսկական հրաշք… Սոնա Ռուբենյանի դստեր նոր լուսանկարները

Join Telegram
  • Feb 19, 2023

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նախորդ տարեվերջին մայրացավ: Չնայած փաստին` նա բավական ակտիվ է և´ իր գործունեության մեջ, ´ ինստագրամյան իր էջում: Ինչպես նաև ակտիվ են Սոնայի հարազատները: Եվ ահա Սոնայի եղբայրը հրապարակել է զարմուհու հետ լուսանկար:

Թեպետ Ռուբենը փակել է փոքրիկի դեմքը, այնուամենայնիվ երևում է, որ իսկական հրաշք է փոքրիկ Մարին:

Նշենք, որ Սոնան` եղբոր, մայրիկի և դստեր հետ այցելել է սրճարան, որտեղ նաև լուսանկարել է դստերն ու մայրիկին միասին:

Նշենք, որ օրերս Սոնան հարցուպատասխան էր կազմակերպել ինստագրամյան էջում իր հետևորդների հետ: StarNews-ը հետևել և ներկայացրել է մանրամասները:

Հետևորդների մի շարք հարցեր կապված են եղել երգչուհու առաջնեկի՝ Մարիի հետ և նրանք խնդրել են դստեր հետ լուսանկարներ հրապարակել: Երգչուհին հրապարակել է փոքրիկի լուսանկարը, որտեղ երևում են նրա ոտիկները:

Հետևորդները նաև հետաքրքրվել են, թե ու՞մ է նման փոքրիկը:Սոնան հետևյալն է գրել.

«Երկուսիս, բայց կարծում եմ՝  Էմիլին ավելի շատ է նման»:

Մեկնաբանություն

Որոնում