Երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով նախորդ տարեվերջին մայրացավ, ամուսնուն դուստր պարգևեց, ում անվանակոչեցին Մարի:
Երգչուհին այս ընթացքում հրապարակել է դստեր հետ լուսանկարներ, սակայն խնամքով թաքցրել է փոքրիկ Մարիի դեմքը:
Եվ ահա Սոնան նոր ֆոտոշարքով է ներկայացել, որին կից գրել է․
«Իմ ամենաիրական հեքիաթը»։
Նշենք, ո վերջերս երգչուհին խոսեց հետծննդաբերական դեպրեսիայի մասին.
«Այնքանով կա դա, որ հուզական դաշտն է դառնում փխրուն, հղիության ընթացքում երբեմն լացում ես ու չգիտես, թե ինչի: Այն որ ես հուզական եմ, դա միշտ է, բայց հղիության ընթացքում ավելի փխրուն ես դառնում: Հիմա քիչ-քիչ անցնում է այդ պրոցեսը»,- ասել էր նա: