Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այն հայ հայտնիներից է, ում աշխատանքային զբաղվածությունը բավականին բազմազան է։
Իննան հանդես է գալիս և՛ որպես պրոդյուսեր, և՛ դերասանուհի, նկարահանվում է ինչպես հեռուստասերիալներում, այնպես էլ ներգրավված է թատերական ներկայացումներում։
Բնական է, որ նման պարագայում դերասանուհու գրաֆիկում պետք է մեծ տեղ զբաղեցնեին նաև շրջագայությունները։
Վերջին շրջանում ևս Իննան երկրից դուրս էր գտնվում, սակայն օրերս վերադարձել է հայրենիք։
Իննան ինստագրամյան իր էջի story բաժնում իր բնակարանից հոլովակ է հրապարակել՝ նշելով. «Կարոտել էի»։