Սեպտեմբերի 19-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն ռազմական գործողություններ էր սկսել Արցախի նկատմամբ՝ կիրառելով ԱԹՍ-ներ ու ծանր հրետանի։ Ադրբեջանը այս պահին էլ շարունակում է իր ոտնձգությունները Արցախի նկատմամբ։
Սա ողբերգություն է ողջ հայերի համար, սա նոր ցեղասպանություն է։
Հայ հայտնիներից շատերը ողջ ընթացքում փորձում են իրենց օտարերկրյա հետևորդներին ցույց տալ՝ ինչ է կատարվում մեր երկրում:
Իսկ ԱՄՆ-ում բնակություն հաստատած հաղորդավար Մհեր Բաղդասարյանը իրավիճակի պատճառով վերադարձել է հայրենիք`օր առաջ իր ազգի կողքին գտնվելու և կատարվածը լուսաբանելու համար:
Սա իհարկե տվյալ պահին լավագույն բանն է, որ օտար ափերում ապրող հայերը կարող են անել`գալ , հայրենիքում և հայրենիքի կողքին գտնվել այս ծայրահեղ ծանր պահին: