Ձեր գովազդն այստեղ

Իրար հետ ենք ապրում…Գարիկն ու Մարիաննան բաժանվե՞լ են.տեսեք՝ ոնց է դերասանի կինը պատասխանել հետևորդին

  • Feb 16, 2023

Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Նա օրերս հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում հետևորդները տարբեր հարցեր են տվել՝ ստանալով հետաքրքիր պատասխաններ։

StarNews-ը հետևել է դրան: Հետևորդներից մեկը հարցրել էր.
«Առանձին եք ապրու՞մ», իսկ
Մարիաննան սրամիտ ու հումորով պատասխան է տվել` գրելով հետևյալը
«Ես ու Գարիկը՞, Չէ իրար հետ, հետո՞ ինչ, որ ինստագրամում իրար հետ նկար չունենք»։

 

Հավելենք, որ սոցիալական էջերում հազիվ կարելի է գտնել նրանց ընտանեկան լուսնկարներից։ Զույգը խուսափում է նաև երեք աղջիկների լուսանկարներով կիսվելուց կամ նրանց դեմքը ցույց տալուց։

 

Նշենք, որ վերջերս Ամալյա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման հյուրը հումորիստ, դերասան Գարիկի կինն է` Մարիաննա Վարդանյանը:

Starnews.am-ը հետևել և առանձնացրել էր Մարիաննայի անկեղծ խոստովանությունները:

Մարիաննան խոսել էր գերհոգնածության, սթրեսային օրերի և դրանց հաղթահարման մասին.

«Երբ ես սովորում էի, անքուն գիշերներ էի ունենում և անընդհատ կարդում էի, որպեսզի հասցնեմ, սթրեսի մեջ էի ընկնում, ինձ թվում էր կյանքն ավարտվում է, բայց տարիներ անց, երբ չէի քնում, ոչ թե կարդալու և սովորելու, այլ երեխաներիս համար, այլ զգացողություն է: Ամեն դժվար իրավիճակում փորձում եմ գտնել դրականը:

Starnews.am-ի աչքից չվրիպեց, որ խոսելով հետծննդաբերական դեպրեսիայի մասին` Մարիաննան նշեց, որ 3 անգամ զգացել է դա, 1-ին երեխայից հետո ապրել է հետծննդաբերական դեպրեսիա, բայց չի հասկացել ինչ է, քանի որ չի եղել իր առջև օրինակ, որ հասկանա: Մարիաննայի խոսքով` դու չես ընտրում հետծննդաբերական սթրեսը, դա կենսաբանական վիճակ է,  և դու պետք է դա ընդունես:

«Ինձ թվում էր, որ պետք է ինձ հավաքեմ, բայց պիտի թողնես, որ էդ զգացողությունն էլ քո մեջ լինի, ապրես ու անցնի»:

Մեկնաբանություն

Որոնում