Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակում տեսանյութեր,որոնցում ցույց է տալիս իրենց առօրյան: starnews.am-ի աչքից չի վրիպել, որ այս անգամ Լիլուն խորհրդավոր հրապարակում է արել, ինչն էլ կասկածների տեղիք է տվել, որ Լիլուի անձնական կյանքում ամեն բան իդեալական չէ։
<<Հաճախ մարդիկ իրար չհասկանալու պատճառով ամեն օր կորցնում են իրենց հարազատներին և ապրելով նրանց հետ` մնում են միայնակ>>։ Երգչուհին ավելացրել է <<մի դատիր>> և <<մի ատիր>> հեշթեգները։
Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լիլուն «Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում խոստովանել էր, որ սկեսուրը սկզբնական շրջանում իրեն դժվարությամբ է ընդունել:
Ըստ Լիլուի՝ նա իրեն դեմ էր, չնայած դրա՝ սկեսուրի համար կարեւորը որդու երջանկությունն էր:
Սկզբնական փուլում Արկադիի հոր հետ իր հարաբերություններն ավելի մտերմիկ էին. Լիլուն նրան հենց սկզբից կարողացել է հայր անվանել:
Ըստ երգչուհու՝ Արկադիի հոր մեջ իր հորն է տեսել: Լիլուն նաև վստահեցնում է, որ ներկայումս ինքը հրաշալի հարաբերություններ ունի բոլորի հետ, նման ընտանիք հարս գնալու մասին ինքը նույնիսկ չէր կարող երազել: